Ռազմական16:17, 27 Ապրիլ 2020
Թուրքիան վերջին 10 տարում կրկնապատկել է իր ռազմական ծախսերը
Վերջին տասնամյակում ամենամեծ ռազմական ֆինասավորումն աշխարհում գրանցվել է 2019 թվականին: Այն կազմել է 1.917 տրլն դոլար, ինչը 3,6% -ով ավելին է, քան 2018-ին: Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) կողմից հրապարակված զեկույցում: Զեկույցը վերաբերում է 2019 թվականի հիմնական խաղացող երկրների ռազմական ծախսերին:
Ըստ զեկույցի տվյալների՝ Թուրքիան 2019-ին ավելացրել է իր ռազմական ծախսերը 2018-ի համեմատ։ Միայն 2019թ․ ռազմական ծախսերը կազմել են 20 մլրդ դոլար։ Այդ ցուցանիշով Թուրքիան ամենից շատ ռազմական ծախսեր իրականացրած 40 երկրների շարքում զբաղեցրել է 16-րդ տեղը։
Նշվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում Անկարան գրեթե կրկնապատկել է իր ռազմական ծախսերը։ Հիշեցվում է, որ օրինակ 2010թ․ Թուրքիայի ռազմական ծախսերը կազմում էին շուրջ 11 մլրդ դոլար։
Զեկույցում, ռազմական ծախսերի և ՀՆԱ-ի բաժնեմասի հետ կապված նշվում է, որ դիտարկված 149 երկրներից 10-ը ռազմական ծախսերի համար հատկացրել է իր ՀՆԱ-ի 4․0 տոկոսը կամ ավելին, 13-ը՝ ՀՆԱ-ի 3․0-3․9 տոկոսը, 24-ը՝ 2․0–2․9 տոկոս, 65-ը՝ 1.0–1.9 տոկոս, իսկ 34-ը՝ ՀՆԱ-ի 1.0 տոկոսից պակաս։ 4.0 տոկոս կամ ավելի ռազմական բեռ ունեցող 10 երկրներից վեցը գտնվում են Մերձավոր Արևելքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |