Տարածաշրջան10:34, 28 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2900-ի
Ապրիլի 27-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 95 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 20․143 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․131 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 4651 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 33․791 հիվանդ, իսկ 1․736 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 112․261 հաստատված դեպք և մահվան 2․900 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 918․885-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք պրոֆեսոր. «Եթե Թուրքիան շարունակի նման տեմպերով ծերանալ, ապա 2040-ին 65 և բարձր տարիքային խմբի քաղաքացիներն ավելի շատ կլինեն, քան մինչև 5 տարեկանները»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |