Հասարակական16:57, 28 Ապրիլ 2020
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Թուրքիան համավարակի առումով կարող է մրցել ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-HDP) կուսակցության պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը հայտարարել է, որ Թուրքիան ջանում է թաքցնել երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը։
Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը չբացահայտելու նպատակով Թուրքիայում պարզապես ավելի քիչ են համապատասխան թեստեր անցկացնում պոտենցիալ վարակակիրների շրջանում։
Բեշթաշի պնդմամբ՝ Թուրքիան այդ կերպ փորձում է ցույց չտալ ավելի վատ ցուցանիշներ, քան այլ երկրներում գրանցվող պատկերն է։ Սակայն, ըստ նրա, Թուրքիան տոկոսային առումով վաղուց գերազանցել է Իրանին և նմանատիպ ծանր վիճակում հայտնված երկրներին ու կարող է մրցակցել անգամ ԱՄՆ-ի հետ։
Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այդ իրավիճակը կարելի է նկատել՝ պարզապես համեմատելով հրապարակվող պաշտոնական տվյալները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսից 56․803 մարդ է մահացել։ Հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 10․000-ի սահմանը։ Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալաների, գրանցվել է վարակվածության 112․261 դեպք, կորոնավիրուսից մահացել է 2․900 մարդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |