Քաղաքական14:34, 29 Ապրիլ 2020
Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ ուղարկված բժշկական օգնության համար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում շնորհակալական ուղերձ է հղել Թուրքիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ին ցուցաբերված օգնության համար։
Պոմպեոն նշել է, որ ճգնաժամային իրավիճակները ՆԱՏՕ-ի դաշնակիցները պիտի միասին հաղթահարեն։ Նա ամերիկացի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ բարեկամության, համագործակցության և աջակցության համար։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարգադրությամբ բժշկական պարագաներ էին ուղարկվել ԱՄՆ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարում։
ԱՄՆ էր ուղարկվել 500.000 բժշկական դիմակ, 400.000 բժշկական հանդերձանք, 2.000լ ախտահանիչ, 400 N95 դիմակ և 1.500 պաշտպանիչ ակնոց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |