Հասարակական13:26, 30 Ապրիլ 2020
Թուրքիայում աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քյաղըթհանե շրջանում արտառոց դեպք է գրանցվել։ Ընկերուհուց բաժանված մի տղամարդ որոշել է փախցնել նրան։
Այդ նպատակով նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք։ Կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով նա գնացել է ընկերուհու տուն։
Ներկայանալով որպես բժիշկ՝ հայտնել է, որ նրա հարազատներից մեկը կորոնավիրուսով է վարակված և անհրաժեշտ է շտապ տեստ անցկացնել։
Աղջկան անմիջապես տնից հանելով՝ նստեցրել են շտապօգնության մեքենայի մեջ ու տարել։ Ճանապարհին աղջիկը նկատել է, որ բժիշկն իրականում իր նախկին ընկերն է և խուճապի մատնվել։
Քիչ անց նրանք այլ մեքենա են տեղափոխվել, որից հետո աղջկան հաջողվել է դուրս գալ մեքենայից։ Նա դիմել է ոստիկանություն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |