Քաղաքական15:59, 04 Մայիս 2020
Քեմալական կուսակցության նախկին փոխնախագահը կուսակիցներին հորդորել է չշեղվել հակահայկական կուրսից
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ էր արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ սոցցանցերի իր էջերում Թանրըքուլուն մասնավորապես գրել էր․ «1915թ․ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում և տարվեցին Չանքըրը ու Անկարա և անհետ կորսվեցին։ Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի»։
Այս և ԺՀԿ-ի մի քանի անդամների կողմից նախկինում ցեղասպանության վերաբերյալ նախկինում արված այլ նմանատիպ հայտարարությունները Թուրքիայում խիստ բացասական արձագանք են գտել։
Արձագանքողներից մեկն էլ նույն կուսակցության նախկին փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Օնուր Օյմեն է, որը իր որոշ կուսակիցների կոչ է արել չհեռանալ հայկական հարցի վերաբերյալ դեռևս Աթաթուրքի կողմից ձևակերպած դրույթներից։
Օյմենը քեմալիզմի ազգայնական հիմքերով ստեղծված և ներկայում ձախակողմյան կողմնորոշում ունեցող ԺՀԿ-ի իր կուսակիցներին հորդորել է վերընթերցել կուսակցության ծրագիրը՝ մեջբերելով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հատվածը։
«Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կախված է այդ երկրի կողմից օկուպացված արդբեջանական հողերից դուրս գալու, աշխարհի հայկական կազմակերպությունների միջոցով Թուրքիայի դեմ ցեղասպանության պնդումների վրա հիմնված նախաձեռնություններից հրաժարվելու, Հայաստանի որոշ փաստաթղթերի միջից Թուրքիային պատկանող որոշ հողերի նկատմամբ հավանկնություններ ունենալու տպավորություն ստեղծող ձևակերպումներն և խորհրդանիշները հեռացնելու պայմանների կատարումից»։
Օյմենը նաև Աթաթուրքի ճառերից մի հատված է մեջբերել, որտեղ հանրապետության հիմնադիրը կտրականապես ժխտում է հայկական կոտորածները՝ փոխարենը «մինչև ատամները զինված» հայերին մեղադրելով մուսուլմանների վրա հարձակումների ու անմեղ ժողովրդին կոտորելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |