Հասարակական13:09, 06 Մայիս 2020
Թուրքիայի ազգային ավիափոխադրողը կազմել է չվերթների եռամսյա ծրագիր

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքների չեղարկման ժամանակահատվածի ավարտին ընդառաջ պատրաստել է հետագա չվերթների եռամսյա ծրագիր։
Ըստ այդ ծրագրի՝ հունիսին նախատեսվում է Թուրքիայի ներքին թռիչքներն իրականացնել բոլոր օդնավակայաններում, իսկ արտաքին թռիչքները՝ 19 երկիր։ Ընդհանուր առմամբ հունիսին միջազգային թռիչքները նախատեսվում են 23 ուղղություններով՝ շաբաթական 73 չվերթ հաճախականությամբ։
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում ավիաընկերությունը հետաձգել է բոլոր ներքին չվերթները մինչև մայիսի 20-ը, իսկ միջազգային չվերթները՝ մինչև մայիսի 28-ը։
Թռիչքների չեղարկման ժամանակահատվածի ավարտից հետո առաջին փուլում ծրագրվում է իրականացնել չվերթների 60 տոկոսը։
Ավիաընկերության ծրագրում նաև նշվում է, որ միջազգային թռիչքների թիվը հուլիս և օգոստոս ամիսներին աստիճանաբար կավելանան։ Հուլիսին ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի 74 երկիր (103 ուղղություն)՝ շաբաթական 572 չվերթ հաճախականությամբ, իսկ օգոստոսին՝ 98 երկիր (160 ուղղություն)՝ շաբաթական 937 հաճախականությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |