Հասարակական10:11, 06 Մայիս 2020
Թուրքիայում մայիսի 11-ից բոլոր գործարանները կվերսկսեն իրենց աշխատանքները

Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական գործընթացների վրա։ Հիշյալ համավարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում Թուրքիայում անորոշ ժամանակով փակվել էին բոլոր գործարանները։ Կորոնավիրուսով վարակման դեպքերի աստիճանական նվազումը, սակայն, հանգեցրել է որոշ սահմանափակումների վերացմանը։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը հայտնել է, որ մայիսի 11-ից Թուրքիայի բոլոր խոշոր գործարանները վերսկսելու են իրենց աշխատանքները։
Նախարարը նաև հայտնել է, որ փողոց դուրս գալու արգելքի սահմանման ընթացքում Թուրքիայում 16․900 արդյունբերական ձեռնարկություն շարունակել է իր աշխատանքները։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով մայիսի 11-ից իրենց աշխատանքներն են վերսկսելու նաև վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և առևտրի կենտրոնները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |