Հասարակական13:01, 11 Մայիս 2020
Հայոց պատրիարքարանը դատապարտել է թուրքական ամսագրի՝ Շնորհք պատրիարքին վարկաբեկող հոդվածը
Թուրքական «Gerçek Hayat» ամսագրում հրապարակված «FETÖ-ի ճյուղերը» հոդվածում թիրախավորվել են կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդները։ Թուրքիայի հունական, հրեական և հայկական համայնքները գրավոր հայտարարությամբ դատապարտել են «խոսքի ազատության» անվան տակ խտրականության այդօրինակ դրսևորումը։
«Ցավով տեղեկացանք, որ «Gerçek Hayat» անվամբ ամսագրում տպագրվել է հերյուրանքներով լի վարկաբեկիչ մի հոդված, որտեղ շոշափվել է նաև երջանկահիշատակ Շնորհք պատրիարքի անունը։
Նույն հոդվածում թիրախավորվել են նաև Թուրքիայի հունական և հրեական համայնքների հոգևոր առաջնորդները։ Այսպիսով, Թուրքիայի տարբեր կրոնական խմբերի դեմ ուղղված անարդար ու անհիմն հերյուրանքներ են հնչեցվել և այդ քայլով հրապարակայնորեն թիրախավորվել են կրոնական առաջնորդներն ու այդ կերպ նաև նրանց ներկայացրած համայնքները։
Թուրքիայի Հայոց պատրիարքարանը և հայ համայնքը ծայրաստիճան մտահոգիչ են համարում այդ անպատասխանատու պահվածքը և իրականությանը չհամապատասխանող պնդումները, քանի որ խոսքի ազատության անվան տակ հնչեցված այդ արտահայտությունները և շատ ցավալի են, և շատ սարսափելի հետևանքների կարող են հանգեցնել»- ասված է պատրիարքարանի կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարությամբ ընդգծվել է, որ նման խտրական հայտարարություններն անխուսափելիորեն հանգեցնում են բացասական հետևանքների։ Որպես օրինակ հիշեցվել է օրեր առաջ հայկական եկեղեցիներից մեկի դուռը հրկիզելու փորձի մասին․ ռասիստական հայտարարություններից ոգևորված մի տղամարդ նախօրեին բենզին էր լցրել և փորձել այրել Ստամբուլի Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը։
Հայոց պատրիարքարանը նաև հույս է հայտնել, որ թուրքական պետական կառույցները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ցանկացած անարդար, այլատյաց գործողություն հնարավորինս արագ կանխելու և երկրի բազմազգ բնակչության միությունն ու ներդաշնակությունն ապահովելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |