Հասարակական09:36, 11 Մայիս 2020
Թուրքիայում մայիսի 10-ին կորոնավիրուսից մահացել է 47 մարդ
Թուրքիայում մայիսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 47 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 36․187 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․542 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 47 դեպք, իսկ ապաքինվել է 3․211 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 92․691 հիվանդ, իսկ 1․154 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 138.657 հաստատված դեպք և մահվան 3․776 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․370․598-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |