Քաղաքական10:35, 12 Մայիս 2020
Էրդողանը հիշատակել է հայկական ու հունական լոբբիի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի թշնամիներին թվարկելիս չի մոռացել նաև հայկական լոբբիի մասին։
Էրդողանը ելույթի ժամանակ անդրադարձել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) դաշինքին, որ ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա է դառնում։
ԱՇԿ-ն հանդիսանում է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը, ինչպես նաև կուսակցությանն ուղղակիորեն ենթակա «Գաղափարական օջախներ» կոչվող կազմակերպությունների միջոցով Թուրքիայի բոլոր նահանգներում թշնամական տրամադրություններ է տարածում «ներքին և արտաքին թշնամիների», այդ թվում ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ։
Այս համատեքստում Էրդողանը նշել է, որ ավելի են ամրապնդելու ԱՇԿ-ի հետ դաշինքը և «շարունակելու են համատեղ ընթացքը՝ հակառակ Թուրքիայի վրա բոլոր հարձակումներին ու իրենց թիրախավորող բոլոր խմբերի դավադրություններին»։
Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է․ «Շարունակելու ենք մեր սահմաններին ուղղված սպառնալիքներն ու ոտնձգությունները հետ մղել, ահաբեկչական կազմակերպություններին ու Թուրքիայի դեմ թշնամություն տարածողներ ուժերին խեղդել իրենց բներում։ Միինչև վերջ պաշտպանելու ենք մեր իրավունքները Միջերկրական ծովում, Կիպրոսում, Էգեյան ծովում։ Դաշտը չենք թողնելու FETÖ-ին (գյուլենական կազմակերպությունններ, որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված), PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), հայկական ու հունական լոբբիներին, թշնամություն տարածող Պարսից ծոցի չար ուժերին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |