Հասարակական16:17, 12 Մայիս 2020
Թուրքիայի 4 քաղաքներում փողոց դուրս գալու արգելքը չի լինի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մայիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տարածքում սահմանվելու է փողոց դուրս գալու արգելք։
Սակայն Թուրքիայի 4 քաղաքներում այդ ագելքը չի գործելու։ Արգելքից զերծ են մնալու Այդըն, Դենիզլի, Տրապիզոն և Շանլըուրֆա քաղաքները։ Քաղաքային իշխանություններն, այնուամենայնիվ, ընդգծել են որ կորոնավիրուսի դեպքերը շարունակում են գրանցվել և պետք չէ զգոնությունը կորցնել։ Նրանք կոչ են արել բնակիչներին խստությամբ հետևել հիգիենիայի կանոններին և սոցիալական հեռավորության պահանջներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ներկա պահին պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 139.771 դեպք։ Այս ցուցանիշով Թուրքիան 9-րդն է աշխարհում։ Կորոնավիրուսից գրանցված մահերի քանակը պաշտոնապես 3841 է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |