Հասարակական17:22, 12 Մայիս 2020
Թուրք լրագրողը դիմել է Էրդողանին. «Դուք դեռ կարիք ունեք ազատ մամուլի»

Թուրքական «Halk TV» հեռուստաալիքի լրագրող Շիրին Փայզընը իր վարած հաղորդման ժամանակ անդրադարձել է Էրդողանի կողմից ազատ մամուլի հանդեպ իրականացվող քաղաքականությանը։
Փայզընի հաղորդման նկատմամբ պետությունը պատժամիջոցներ էր սահմանել, և 5 հաղորդում չեղարկվել էր։
Շիրին Փայզընն այս առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է անցյալից մի հետաքրքիր դրվագ։
Այն ժամանակ, երբ կար քաղաքապետ Էրդողանին եթեր տրամադրելու արգելք, Շիրին Փայզընը, որպես «CNN Türk» հեռուստաալիքի լրագրող, շրջանցել է այդ արգելքն ու Էրդողանին խոսափող է տրամադրել, որպեսզի արտահայտի իր կարծիքը։
Թուրք լրագրողը նշել է, որ Էրդողանն այդ ժամանակ դեռ նոր էր բանտից դուրս եկել։
Լրագրողը, այս դեպքը հիշեցնելով, դիմել է Էրդողանին
«Իրենց գործը ճիշտ անող լրագրողների և ազատ մամուլի կարիքը դուք դեռ ունեք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |