Հասարակական10:37, 12 Մայիս 2020
Ո՞ր կուսակցությանը ձայն կտային Թուրքիայում, եթե ընտրությունները լինեին հիմա

Թուրքիայում քաղաքական ուսումնասիրությոններ իրականացնող «MAK» կազմակերպությունը մայիսի 11-ին սոցիալական հարցումներ է իրականացրել երկրի բոլոր 81 նահանգներում։
Հարցումների նպատակն էր պարզել, թե որ քաղաքական ուժը որքան ձայն կհավաքեր եթե ընտրությունները հիմա անցկացվեին։
Ըստ սոցհարցման՝ Թուրքիայի խորհրդարանական խոշոր կուսակցությունների հանրային աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 32.2%
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) - 22.1%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 9.3%
Ազգայնական «Լավ» կուսակցություն - 9.5%
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) - 8.1%:
Այն հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի համավարակի դեմ կառավարության իրականացրած միջոցառումներն արդյունավետ են, հարցվածների 43%-ը դրական պատասխան է տվել, 35%-ը՝ բացասական։ 17%-ը նշել է, որ մասնակիորեն արդյունավետ են, իսկ 5%-ը հրաժարվել է պատասխանել այս հարցին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |