Հասարակական10:13, 12 Մայիս 2020
Ստամբուլի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգության հարցը տեղափոխվել է Թուրքիայի խորհրդարան
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր հաջողվել։
Փայլանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեպքի առթիվ բերման ենթարկված անձնավորությունը իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։
Հայ պատգամավորն ընդգծել է նաև, որ ատելության մթնոլորտի պայմաններում Բաքըրքյոյում և տարբեր շրջաններում պարբերաբար եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում։ Եղել են դեպքեր, երբ ռասիստական, ազգայնամոլական բնույթի գրություններ են տեղ գտել հայկական եկեղեցիների պատերին։
Այս ամենը նկատի առնելով Կարո Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղել է հետևյալ հարցերը.
1. Չեք կարծո՞ւմ, որ փոքրամասնությունների կրոնական հաստատությունների հանդեպ ատելության հողի վրա իրականացվող հարձակումների վրա ազդեցություն են ունենում Թուրքիայի նախագահի կողմից գործածվող խոսքերը, ինչպես օրինակ՝ «թրի ավելցուկ» արտահայտությունն է։
2. Ի՞նչպիսի միջոցներ եք ձեռնարկում հաճախակի հարձակման ենթարկվող փոքրամասնություններին պատկանող կրոնական հաստատությունները պաշտպանելու համար։
3. Ըստ իս՝ ատելության հողի վրա իրականացվող այս հարձակումներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուղղորդվում են պետության ներսում գտնվող տեսանելի կամ անտեսանելի կենտրոնների կողմից։ Հակառակը կարո՞ղ եք պնդել։
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են բերել»։
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացրել է, որ հանցագործը ձերբակալվել է, և նախաքննությունը շարունակվում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |