Տնտեսական13:24, 13 Մայիս 2020
Թուրքիայում նախագծել են պաշտպանիչ խելացի դիմակներ
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում գտնվող «տեխնոքաղաքում» գործող մի ընկերություն կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջական պաշտպանություն ապահովող խելացի դիմակներ է նախագծել։ Դիմակները լինելու են բազմակի օգտագործման և աշխատելու են արհեստական բանականությամբ։
«Teklink» անունով ընկերությունը արդեն թվով 50 դիմակներ են արտադրել թեստերի նպատակով։
Ընկերության տնօրեն Մուսթաֆա Չալըշը մանրամասներ է ներկայացրել դիմակների տեխնիկական առանձնահատկությունների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 4 հատվածից բաղկացած խելացի դիմակները կարողանում են պաշտպանել մարդու դեմքն ամբողջությամբ։ Դրանք կազմված են աչքերը պաշտպանող ակնոցներից, ճակատային հատվածում տեղադրված թվային էկրանից, բերանի ու քթի հատվածը պաշտպանող դիմակից ու գլուխը ծածկող պաշտպանիչ կտորից։ Ելենելով համաճարակային վիճակից՝ դիմակները կարող են օգտագործվել ինչպես ամբողջական վիճակում, այնպես էլ՝ մաս-մաս։
Դիմակները կարողանում են չափել մարդու ջերմությունը և ցուցադրել թվային էկրանի վրա, ինչպես նաև արհեստական բանականության միջոցով կապվել համապատասխան կառույցների հետ ու փոխանցել տվյալները։
Պաշտպանիչ խելացի դիմակը ընդհանուր առմամբ համալրված է N 95 ստանդարտի դիմակներով, ակնոցով, ջերմաչափով, գազի ֆիլտրով, բերանի ու միջավայրի բակտերիաները հայտնաբերող/որոշող սենսորներով։ N 95 դիմակի հատվածը անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոխարինել նորով։
Արտադրող ընկերությունը, որն արդեն դիմել է արտադրանքի պատենտավորման համար, հայտարարել է, որ թեստերը կավարտվեն 2 ամսում, ինչից հետո կսկսեն սերիական արտադրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Հիշեցնենք, որ հիշյալ բանկը Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ին:
Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |