Հասարակական14:01, 13 Մայիս 2020
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետի տեսաուղերձը համացանցում ծաղրի առարկա է դարձել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի տեսաուղերձը Թուրքիայում համացանցի քննարկման թեմա է դարձել։
Քըլըչդարօղլուն մայիսի 12-ին բուժքույրների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, սակայն շփոթել է և թուրքերեն բուժքույր՝ հեմշիրե (hemşire) բառի փոխարեն ասել է՝ հեմշեհրի (hemşehri)՝ համաքաղաքացի բառը։
Թուրքական լրատվամիջոցները տեսաուղերձի վերաբերյալ գրել են, որ կուսակցապետը փաստորեն սխալ օր է շնորհավորել։ Այնինչ Քըլըչդարօղլուի լեզվի սայթաքման հետևանքով հարանուն է օգտագործվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |