Հասարակական09:28, 14 Մայիս 2020
Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 58 մարդ է մահացել
Թուրքիայում մայիսի 13-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 58 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 33․332 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․639 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 58 դեպք, իսկ ապաքինվել է 2․826 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 107.715 մարդ, իսկ 998 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 143.114 դեպք և մահվան 3․952 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․474․003-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |