Քաղաքական17:38, 14 Մայիս 2020
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը պատրաստ է աջակցել Դավութօղլուի և Բաբաջանի կուսակցություններին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ անսպասելի արտահերթ ընտրությունների դեպքում կարող է աջակցել նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած կուսակցություններին։
Քըլըչդարօղլուն միանգամայն հավանական է համարել, որ ԺՀԿ-ն նման ընտրությունների դեպքում կօգնի, որպեսզի Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը և Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը կարողանան խորհրդարանում կուսակցական խմբակցություն ստեղծել։
Նա նշել է, որ ժողովրդավարության տեսակետից յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի հաղթահարելու անցողիկ շեմը և ներկայացված լինելու խորհրդարանում։
Թուրք վերլուծաբան Օրհան Ուղուրօղլուի գնահատմամբ՝ Էրդողանի համար դա անցանկալի զարգացումների շարքից է։ Հավասարաչափ անցանկալի տարբերակ կարող է լինել նաև, եթե այս երկու նորաստեղծ կուսակցությունները միանան 4 կուսակցությունից կազմված «Milliyet» դաշինքին։ Դա Էրդողանի համար վատագույն սցենարը կլինի, քանի որ այդ կուսակցությունների հիմնադիրներ Ահմեթ Դավութօղլուն և Ալի Բաբաջանը, լիենլով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին անդամներ, շատ լավ գիտեն ԱԶԿ-ի և Էրդողանի բոլոր ուժեղ և թույլ կողմերը և կարող են խլել ԱԶԿ-ի ընտրողների զգալի մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |