Քաղաքական12:16, 14 Մայիս 2020
Հույն նախարարի աղմկահարույց հայտարարությունները քննարկում են թուրքական ԶԼՄ-ներում
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսի հունական «Vergina» հեռուստատեսությանը տված հարցազրույցին։ Հույն նախարարի աղմկահարույց հայտարարությունները քննարկման թեմա են դարձել թուրքական լրատվամիջոցներում։
Պանագիոտոպուլոսը Լիբիայում Թուրքիայի գործողությունները դադարեցնելու համար առաջարկ է արել Եվրամիությանը (ԵՄ)։
Նա նշել է, որ ԵՄ կողմից Միջերկրական ծովում իրականացվող «Irene» օպերացիան բավարար չէ, փոխարենը ԵՄ-ից պահանջել է օդային աջակցությամբ ռազմական գործողություն իրականացնել Լիբիայում։
Այդ կապակցությամբ նախարարն ասել է․ «Հարված հասցնենք Լիբիային»։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ հույն նախարարի անհանգստության պատճառը թերևո Թուրքիայի աջակցությունն է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը։
«Այդ քայլով ևս մեկ անգամ ապացուցվում է Թուրքիայի նկատմամբ Հունաստանի անզորությունը»,- գրում է թուրքական կայքը։
Նշենք, որ վերջին շրջանում թուրք-հունական հարաբերություններում լարվածությունը սրվել է։ Հիմնական պատճառը Թուրքիայի ապօրինի գործողություններն են Արևելյան Միջերկրական ծովում և Լիբիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |