Իրավական16:59, 15 Մայիս 2020
Թուրքիայում HDP-ական ՏԻՄ առաջնորդները ձերբակալվել են, 5 համայնքում հոգաբարձուներ են նշանակվել

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համավարակի պայմաններում անգամ շարունակում է քրդական քաղաքապետարաններում հոգաբարձուներ (պետական կառավարիչներ) նշանակել։ Իգդիր, Սիիրթ, Քուրթալան, Բայքան և Ալթընովա բնակավայրերում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ներկայացնող ՏԻՄ ղեկավարները պաշտոնանկ են արվել։
Իգդիրի քաղաքապետ Յաշար Աքքուշը, Սիիրթի համայնքապետ Բերիվան Հելեն Ըշըքը, Սիիրթի Բայքան շրջանի համայնքապետ Ռամազան Սարսըլմազը և Քուրթալան շրրջանի համայնքապետ Բարան Աքգյուլը, ինչպես նաև՝ Մուշի Քորքութ շրջանի Ալթընովայի համայնքապետ Ջասիմ Բուդաքը հեռացվել են աշխատանքից։
Նրանց փոխարեն Իգդիրում նշանակվել է նահանգապետ Էնվեր Ունլյուն, Սիիրթում՝ նահանգապետ Ալի Ֆուաթ Աթիքը, Բայքանում՝ շրջանային ղեկավար Մեհմեթ Թունչը, Քուրթալանում՝ շրջանային ղեկավար Իհսան Էմրե Այդընը, Ալթընովայում՝ Քորքութի շրջանային ղեկավար Հասան Սադեբըյըքը։
Պաշտոնից հեռացված համայնքապետների տներում խուզարկություններ են կատարվել, իսկ նրանց ղեկավարած համայնքապետարնները շրջափակվել են ոստիկանների կողմից։ Պաշտոնանկ արված 5 ՏԻՄ ղեկավարները և նրանց ևս 5 գործընկերներ ձերբակալվել են՝ իրենց դեմ հարուցված հետաքննության շրջանակներում։
Նշենք, որ 2019թ․ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ԺԴԿ ներկայացուցիչները հաղթանակ էին տարել 65 համայնքում, որոնցից 3-ը՝ քաղաքներ էին, մյուսները՝ շրջաններ ու գյուղեր։ Մինչ օրս, սակայն, իշխանությունները հոգաբարձուներ ու ժամանակավոր կառավարիչներ են նշանակել դրանցից 45-ում, իսկ ևս 6 համայնքում ԺԴԿ-ական գործիչներին ի սկզբանե թույլ չէր տրվել զբաղեցնել ընտրություններով ստացած պաշտոնը, քանի որ վերջիններիս դեմ հետաքննություններ են հարուցված եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |