Հասարակական15:22, 19 Մայիս 2020
Թուրքիայում քաղաքացին փորձել է կոյուղու միջոցով մտնել կարանտինային գոտի (տեսանյութ)

Թուրքիայի Անթալիա քաղաքում երիտասարդը փորձել է կոյուղաջրերի հորանի միջով մտնել կարանտինային գոտի, որը հայտարարվել էր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում։
Նշվում է, որ այդ քայլին դիմելու պատճառն այն է, որ երիտասարդը չի կարողացել մտնել Անթալիայի Յեշիլդերե թաղամաս, քանի որ այն շրջափակված է եղել ոստիկաններով և պատնեշներով։
Հորանի միջով մի փոքր առաջանալուց հետո արկածախնդիր երիտասարդը վատ է զգացել և դիտահորի կափարիչից օգնություն է կանչել։
Նրան օգնության են շտապել քաղաքացիները և ահազանգել են փրկարար ծառայություն։ Փրկարարներին հաջողվել է նրան դուրս բերել այնտեղից։ Վերջինս հոսպիտալացվել է։
Աղբյուրը հաղորդում է, որ տվյալ անձը թմրանյութերից կախվածություն ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |