Տնտեսական10:17, 19 Մայիս 2020
Ճապոնացիները 6․5 մլն դոլար են ներդրել՝ Թուրքիայում վիրտուալ արժույթի նոր հարթակ ստեղծելու համար

Թուրքիայում «Bitcoin» և այլ էլեկտրոնային արժույթների նկատմամբ հետաքրքրությունը չի վրիպել ճապոնացի գործարարների ուշադրությունից։ Վերջիններս շուրջ 6․5 միլիոն դոլար են ներդրել՝ Թուրքիայում թվային ակտիվների առուվաճառքի հարթակ ստեղծելու նպատակով։
«Koindex» ընկերության հիմնած համանուն հարթակը հնարավորություն կտա թուրք ներդրողներին ձեռք բերել «Koin», «Bitcoin» և այլ տեսակի էլեկտրոնային արժույթներ։
Հարթակը Թուրքիայում կգործարկվի մոտ ապագայում, դրա մշակման մեջ ներգրավված են թուրք մասնագետները։ «Koindex»-ի սեփական էլեկտրոնային արժույթի՝ «Koin»-ի նախնական վաճառքը թուրք ներդրողների համար կիրականացվի 2020թ․ հունիսի 3-ին և 7-ին։ «Koin»-ի փոխարժեքի հաշվարկման համար որպես հիմք կծառայեն ԱՄՆ դոլարի, ոսկու և «Bitcoin»-ի փոխարժեքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |