Քաղաքական10:14, 19 Մայիս 2020
Պոմպեոն և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Պոմպեոն նշել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել է աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում թուրք-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
«Շարունակելու ենք համագործակցությունը Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացիներին իրենց երկրներ բերելու ուղղությամբ, ինչպես նաև մատակարաման շղթայի ոլորտում»,- գրել է նա։
Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսն իր հերթին է տեղեկություն հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ այդմ՝՝ Պոմպեոն և Չավուշօղլուն անդրադարձել են կորոնավիրուսի դեմ պայքարում ՆԱՏՕ-ի դերին։ Բացի այդ քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող տնտեսական և անվտանգային մի շարք հարցեր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |