Ցեղասպանություն11:29, 20 Մայիս 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Պոնտոսի հույների ցեղասպանության մասին Հունաստանի վարչապետի հայտարարությանը
Մայիսի 19-ը Թուրքիայի կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է։
1916-1922թթ. Օսմանյան պետությունն ու իր իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությանը զուգահեռ իրագործել են նաև կայսրության այլ ժողովուրդների տեղահանում և ցեղասպանություն։ Հույները նույնպես չեն խուսափել ցեղասպանության ծանր հարվածից։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրվա առթիվ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ մեկ դար առաջ Պոնտոսի հույները ենթարկվել են աննախադեպ դաժան ցեղասպանության՝ զրկվելով իրենց հայրենիքից։
Նա նաև շեշտել էր, որ մայր հայրենիքում ապաստան գտած պոնտոսցի հույների ժառանգներն այսօր էլ պահանջատեր են իրենց իրավունքների նկատմամբ։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետի հայտարարությանը՝ ուրանալով և ժխտելով պոնտոսցի հույների նկատմամբ իրականացված վայրագ ցեղասպանության եղելությունը։
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռ մի բան էլ ինքն է խորհուրդ տվել Հունաստանին առերեսվել սեփական պատմության հետ և ընդունել «Անատոլիայում» թուրքերի հանդեպ իրականացրած քազմական ոճրագործությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |