Տնտեսական14:39, 21 Մայիս 2020
«Կոկա-Կոլա Թուրքիա» ընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարում հսկայական աջակցություն է տրամադրել

Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում երկրի բոլոր խոշոր ձեռնարկությունները իրենց ներդրումն են կատարում։
Բավականին մեծ չափով աջակցություն է ցուցաբերել նաև «Կոկա-Կոլա Թուրքիա» ընկերությունը։ Ընդհանուր առմամբ մինչ այժմ ընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր նպատակների համար տրամադրել է 13 միլիոն թուրքական լիրա (ավելի քան 1 միլիոն 900 հազար դոլար) աջակցություն։
«Կոկա-Կոլա Թուրքիա» ընկերությունը նյութական օգնություն է տրամադրել «Կարմիր մահիկին» և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների։
Ընկերությունը անտարբեր չէր մնացել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին՝ «Ազգային համերաշխության արշավ» անվանումով և «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին։ «Կոկա-Կոլա Թուրքիա» ընկերությունն իր մեջ ներառող «Anadolu Grubu» հոլդինգը արշավի շրջանակներում 5 միլիոն թուրքական լիրա (735 հազար դոլար) գումար էր նվիրաբերել, իսկ միայն Կոկա-Կոլա ընկերությունը 1.25 միլիոն լիրա։
Ընկերության պատասխանատուները հայտնել են, որ շարունակելու են աջակցություն տրամադրել Թուրքիային կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |