Տնտեսական16:55, 25 Մայիս 2020
13 դադարից հետո իսրայելական ազգային ավիափոխադրողը վերսկսել է Թուրքիայի հետ չվերթները

Իսրայելի ազգային ավիափոխադրող «El Al» կազմակերպությունը, որը 2007-ից դադարեցրել էր դեպի Թուրքիա կանոնավոր թռիչքները, մայիսի 25-ին չվերթ է իրականացրել և վայրէջք կատարել դեպի «Ստամբուլ» օդանավակայան։
Իսրայելական բեռնափոխադրող ինքնաթիռի չվերթի մասին հայտարարություն է արել Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը։ Նշվում է, որ այսուհետև թուրքական ազգային ավիափոխադրողից բացի Թել Ավիվ-Ստամբուլ-Թել-Ավիվ չվերթներ կիրականացնի նաև «El Al»-ը՝ նպաստելով 2 երկրների միջև առևտրի ծավալի ռեկորդային աճին։
Նշվում է, որ Իսրայելի ավիափոխադրողն ավելի վաղ դիմել էր Թուրքիայի քաղավիացիայի վարչությանը վերոնշյալ ուղղությամբ կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնելու համար և ստացել համապատասխան թույլտվությունը։
«El Al»-ից նույնպես հայտարարել են, որ չվերթների շրջանականերում իրականացվելու են միայն բեռնափոխադրումներ։
Հաղորդվում է նաև, որ այսօր իսրայելական բեռնատար օդանավը Ստամբուլից 23 տոննա կազմող բժշկական պարագաներ Թել Ավիվով կտեղափոխի ԱՄՆ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |