Հասարակական17:23, 27 Մայիս 2020
IPSOS․ Թուրքիայում քաղաքացիների գրեթե կեսը կարծում է, որ կորոնավիրուսը 6 ամսից շուտ չի վերահսկվի
«Ipsos» համաշխարհային հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայում կորոնավիրուսի թեմայով անցկացրած սոցհարցման արդյունքները։ Նշվում է, որ ընկերությունն այս հետազոտությամբ կենտրոնացել է համավարակի շուրջ Թուրքիայի քաղաքացիների իրազեկվածության մակարդակի, մտահոգությունների և փոփոխական վարքագծի վրա։
Ըստ սոցհարցման արդյունքների՝ եթե աշխարհում բնակչության 57 տոկոսն է ենթադրում, որ կորոնավիրուսի վերահսկման ժամկետը 6 ամսից ավել է տևելու, ապա Թուրքիայում քաղաքացիների 46 տոկոսն է հակված այդ կարծիքին։
Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 29 տոկոսը կարծում է, որ համավարակը ամբողջությամբ կվերահսկվի մի քանի ամսվա ընթացքում, իսկ աշխարհում այդ կարծիքին են սոցհարցման մասնակիցների 21 տոկոսը։
Մասնակիցների յուրաքանչյուր 4-ից 3-ը հարցմանը պատասխանել է, որ համավարակի պատճառով հասկացել են, որ իրենց ընտանիքի անդամներն ավելի թանկ են իրենց համար։
Մասնակիցներին հարց է տրվել, թե արդյոք կորոնավիրուսային պայմաններում մայիսին օգտվել են հանրային տրանսպորտային միջոցներից և գեղեցկության սրահներից կամ վարսավիրանոցներից։ Հարցվածների 11 տոկոսը հայտնել է, որ օգտվել են գեղեցկության սրահներից և վարսավիրանոցներից։ Մասնակիցների 14 տոսկոսը պատասխանել է, որ օգտվել են հանրային տրանսպորտից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Համշխարհային առողջապահության կազմակերպության ներկայացուցչի խոսքով օգնությունը կազմել է 55 տոննա:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |