Հասարակական21:53, 30 Մայիս 2020
Թուրքիայում սպառնացել են սպանել Հրանտ Դինքի կնոջը
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամ անհայտ անձիք նամակ են ուղարկել, որում սպառնալիքներ են հնչեցրել։
Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն, մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակում տեղ են գտել պնդումներ, թե Հրանդ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում, ինչպես նաև նամակի հեղինակները մահով են սպառնացել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ ս.թ. մայիսի 27-ին և 28-ին Հրանդ Տինք հիմնադրամը ստացել է գրավոր՝ էլեկտրոնային փոստով ուղարկված, մահվան սպառնալիք: Մենք այս մասին, ըստ ընթացակարգի, գրավոր կերպով հաղորդել ենք Շիշլիի տարածաշրջանի կենտրոնական ոստիկանությանը և Ստամբուլի մարզային վարչությանը: Սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակում նշված էր հետևյալ արտահայտությունը. «Մենք կարող ենք հայտնվել մի էնպիսի գիշեր, որ չեք էլ սպասում»: Սա մի լոզունգ է, որ հպարտությամբ կիրառվում է որոշակի շրջանակներում, և հենց այն նույն լոզունգն է, որ մեզ համար արդեն սովորական էր դարձել լսելը մինչև 2007թ.-ի հունվարի 19-ը, երբ Հրանդ Տինքին այդպես հանրայնորեն սպանեցին, մինչդեռ պետական մարմինները տեղեկացված էին դրա մասին: Այդ սպառնալիքով նրանք մեղադրում են Հրանդ Տինք հիմնադրամին «եղբայրության հեքիաթներ» պատմելու մեջ, պահանջում են, որ մենք լքենք երկիրը և մահով սպառնում են Ռաքել Տինքին և հիմնադրամի իրավաբանին:
Վերջերս մեծ թափ առած անթաքույց ատելության խոսքը և ռասիզմը, խտրական խոսույթը միայն խթանում են, խրախուսում և բորբոքում նման վերաբերմունքը:
Թուքիայում քաղաքականության մեջ ներգրավված բոլոր դերակատարների պարտքն ու պատասխանատվությունն է աշխատել ապահովել հավասարություն, ազատություն և արդարություն բոլոր քաղաքացիների համար: Ուստի մենք կարծում ենք, որ մեր պարտքն է հանրության հետ կիսել այս հայտարությունը՝ իշխանություններին հիշեցնելու համար իրենց պատասխանատվության մասին, ինչպես նաև շեշտելու ստեղծված մթնոլորտի բնույթի լրջությունը:
Հրանդ Տինք հիմնադրամը հիմնվել է 2007թ.-ին՝ արդար, ազատ և հավասար Թուրքիա ստեղծելու մեջ իր ներդրումն ունենալու նպատակով: Այդ ժամանակից ի վեր՝ մենք հնարավոր ամեն բան արել ենք՝ այդ նպատակին հասնելու համար: Մենք՝ Հրանդ Տինք հիմնադրամը, ցանկանում ենք հանրայնորեն հաստատել, որ մենք շարունակելու ենք պայքարել խտրականության դեմ՝ հետևելով մեր այն երազանքին, որ մեր երկիրը տարբերություններ ընդունող երկիր լինի, որտեղ բոլորը միասին կարող են համերաշխ ապրել, որտեղ խոսքի ազատությունը կիշխի:
Հրանդ Տինք հիմնադրամ»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |