Հասարակական12:53, 01 Հունիս 2020
Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։
Իմամօղլուի հետ եկեղեցի է այցելել նաև Ստամբուլի Սկյուտար շրջանի համայնքապետ Հիլմի Թյուրքմենը։
Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, նրանք եկեղեցում դեպքի մասին տեղեկություն են ստացել եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էդվարդ Այվազյանից։
Այվազյանը հայտնել է, որ պոկված խաչի փոխարեն նորն են տեղադրել։
Ստամբուլի քաղաքապետը նշել է, որ ցավում է կատարվածի համար։
«Աղոթեք մեզ համար, աղոթեք մեր առողջության, մեր հաջողությունների և այս քաղաքի գեղեցկության համար։ Ձեր համայնքի բոլոր անդամներին փոխանցեք մեր սերն ու հարգանքը։ Հարձակում, որը կատարվել է սրբավայրի նկատմամբ, ո՛ր կրոնին էլ, որ պատկանի, կատարվել է բոլորիս դեմ»,-ասել է Իմամօղլուն՝ Այվազյանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |