Հասարակական11:44, 02 Հունիս 2020
Թուրքիայում 209 մտավորական դատապարտել է Դինքի կնոջն ուղարկված սպառնալից նամակը

Թուրքիայում 209 գրող, արվեստագետ, իրավապաշտպան, լրագրող և քաղաքական գործիչ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով վերջերս Հրանտ Դինքի կնոջը և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակը։
Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
Հայտարարության տակ ստորագրած մտավորականները հայտնել են, որ երբեք չեն ընդունում այն հասկացությունը և գերակշիռ դեր ունեցող այն հասարակարգը, որը փոքր երեխային մարդասպան է մեծացնում։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Նկատում ենք, որ վերջերս իրարահաջորդ սադրիչ հարձակումներն անհատական բնույթ չունեն և սնուցվում են վրեժ ու ատելություն պարունակող խոսքերից, որոնք անպատասխանատու կերպով օգտագործվում և տարածվում են լայն զանգվածների մեջ։ Հասարակության մեջ խտրականություն դնող լեզուն և վարքագիծը վնասաբեր և պառակտիչ են։ Ժողովրդին ճամբարների և խմբերի են բաժանում և փչացնում հարաբերությունները իրար միջև»։
Նշվում է, որ նման բևեռացումը ոչ ոքի օգուտ չի բերի։ Այդ լեզուն և վարքագիծն ընդունողները պետք է հասկանան, որ իրենց նույնպես բևեռացնում են։ Մտավորականները կոչ են արել հրաժարվել այդպիսի վարք դրսևորելուց, շեշտելով, որ Թուրքիայում ապրողները հավասար իրավունքներ ունեցող մարդիկ են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը տվյալներ է հրապարակել, թե որքան բաժանորդի կոմունալ ծառայություն է կասեցվել պարտքերը չվճարելու համար։

Ըստ ՀԹԿՀ-ի փոխվարչապետի՝ տաքսի ուղղաթիռի ծառայությունն իրականացվում է երկու երկրների միջև փոխադրումները հեշտացնելու համար։

Աշխատաժողովի նպատակն է ամրապնդել թուրքալեզու պետությունների հասարակական կառույցների փոխգործակցությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |