Հասարակական19:51, 02 Հունիս 2020
Թուրքիան դատապարտել է Կիպրոսում մզկիթի վրա իրականացված հարձակումը

Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը հանդես են եկել Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում մզկիթի վրա իրականացված հարձակումը դատապարտող հայտարարությամբ։
Անհայտ անձանց կողմից մզկիթի ուղղությամբ նետվել են մոլոտովյան կոկտեյներ։ Բացի այդ հակաիսլամական գրառումներ էին արվել մզկիթի պատերին։
Դեպքի առնչությամբ թուրքական իշխանությունները՝ հանձին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքի, դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել՝ հույս հայտնելով, որ մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն։
Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կրոնական հարցերի վարչության պետ Թալիփ Աթալայը նշել է, որ հույն ժողովուրդն ու հունական իշխանությունները պետք է հասկանան, որ հակաիսլամական տրամադրությունները ոչ ոքի օգուտ չեն կարող բերել։
Հիշեցնենք, որ Մայիսի 29-ին օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (Նվաճող) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում ընթերցվել են հատվածներ Ղուրանից՝ մահմեդականների սուրբ գրքից։ Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել հույների շրջանում և նրանք պատասխան քայլեր են ձեռնարկում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թույլտվությամբ Այա Սոֆիայում տեղի ունեցած ղուրանյան ընթերցանությունից հետո զայրացած հույները սոցցանցերում «Այա Սոֆիան կրկին մերն է լինելու» խորագրով արշավ էին սկսել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |