Հասարակական09:40, 03 Հունիս 2020
Բագրատ Էստուկյան. «Մեկ ամսվա մեջ 2 անգամ եկեղեցու դեմ հարձակում է իրականացվում»

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանն անդրադարձել է վերջերս Ստամբուլում ատելության հողի վրա իրականացվող հարձակումներին։
Մասնավորապես հայկական եկեղեցիների նկատմամբ իրականացվող վանդալիստական բնույթ կրող հարձակումներին, ինչպես նաև «Հրանտ Դինք» հիմնադրամին ուղղված սպառնալիքներին անդրադառնալով՝ Բագրատ Էստուկյանն ընդգծել է, որ երկրում առկա ընդհանուր մթնոլորտը հող է նախապատրաստում նմանատիպ հարձակումների և սպառնալիքների համար։
Ատելության հողի վրա իրականացվող հարձակումներն ու սպառնալիքները Էստուկյանի դիտարկմամբ իշխանությունների կողմից թշնամանք սերմանող արտահայտությունների և խոսքերի ուղղակի հետևանքն են։
«Մեկ ամսվա մեջ 2 անգամ եկեղեցու դեմ հարձակում է իրականացվում։ Դրանից հետո «Հրանտ Դինք» հիմնադրամի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Սրանք շատ մտահոգիչ երևույթներ են, բայց զարմանալի չեն, որովհետև երկրում առկա մթնոլորտն այս ամենի համար նպաստավոր հող է ստեղծում»,- նշել է Էստուկյանը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամաքի վրա, որ արդեն տարիների ի վեր շարունակվող Դինքի սպանության դատավարության ընթացքում «սպանի՛ր» հրաման տվողներն այդպես էլ չբացահայտվեցին, չդատապարտվեցին և հետևաբար որևէ բան չի փոխվել։
Էստուկյանը շեշտել է, որ անդադար հնչող սպառնալիքներից գուցե երկուսը, երեքը լուրջ վտանգ չեն պարունակում, բայց չորրորդը անպայման ծառայելու է իր նպատակին։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն էլ նշել էր, որ այս ամենը դիտարկում է որպես հասարակության ինքնադրսևորում։ Նմանատիպ հանցագործություններ իրականացնողներն իրականում խամաճիկներ են և ըստ Փայլանի՝ ատելության այս քարոզը իրականում տարվում է հենց թուրքական իշխանությունների կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։

Այդ որոշման շնորհիվ օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել Ռուսաստանում։

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |