Քաղաքական11:30, 04 Հունիս 2020
Թուրքիայից Նիդերլանդներ մեկնող քաղաքացիները կենթարկվեն 15-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի

Նիդերլանդների կառավարությունը 15 օր կարանտինային ռեժիմ է սահմանել իր երկիր մեկնող Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ։
Նշենք, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը՝ «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հունիսի 20-ից Նիդերլանդներ թռիչքները վերսկսելու համար պաշտոնապես դիմել է այդ երկրի կառավարությանը։
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հայտնել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այն երկրների ցանկում, որտեղ չպետք է մեկնել հանգիստն անցկացնելու համար։ Նա նաև հավելել է, որ Թուրքիա մեկնողները Նիդերլանդներ վերադառնալուց հետո ենթարկվելու են 15 օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։
Հաագայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաբան Դիշլին BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Նիդերլանդներում ապրող թուրք ներգաղթյալները Թուրքիա կարող են վերադառնալ նաև ցամաքային ճանապարհով։
Թուրք դեպանը տեղեկացրել է, որ Նիդերլանդներից Թուրքիայի 5 քաղաքներ թռիչքներ իրականացնելու համար դիմել են այդ երկրի արտգործնախարարությանը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիան հոլանդացի զբոսաշրջիկների համար առավել նախընտրելի 3 ուղղություններից մեկն է։ Նշվում է, որ 2019թ․ հոլանդացի 1 մլն 170․000 զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |