Իրավական16:55, 05 Հունիս 2020
«Bella ciao» երգի պատճառով թուրք ընդդիմադիր գործիչը կարող է ազատազրկվել 1-3 տարով

Իզմիրի մզկիթների բարձրախոսներով ազանի փոխարեն հնչեցված «Bella ciao» երգի տեսանյութով կիսված թուրք ընդդիմադիր գործչին ազատազրկում է սպառնում։
Իզմիրի գլխավոր դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետաքննություն է սկսվել մզկիթներում այդ երգի հնչեցումը կազմակերպած անձանց և այդ տեսագրությունը գովասանական մեկնաբանություններով սոցցանցերում տարածած անձանց դեմ։
Դատախազության թիրախում է հայտնվել նաև ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Բանու Օզդեմիրը։ Վերջինս մայիսի 20-ին և 21-ին կիսվել էր մզկիթներում հնչած հայտնի երգի տեսաձայնագրությամբ և մեկնաբանություներ արել ինչի առթիվ մեղադրվել է «այդ արարքը դատապարտելու փոխարեն հանրության շրջանում հրապարակայնորեն թշնամանք ու ատելություն հրահրելու» մեջ։
Օզդեմիրի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությամբ նշված հանցանքի համար 1-3 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացվել։ Ընդդիմադիր գործիչը մայիսի 22-ին կալանավորվել էր, սակայն մայիսի 29-ին ազատ է արձակվել՝ մինչև դատական վճռի կայացումը։ Օզդեմիրի դեմ դատավարությունը կմեկնարկի 2020թ․ սեպտեմնբերի 17-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել էր իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի)։ Միջադեպի տեսաձայնագրությունը արագորեն տարածվել էր սոցցանցերում և մամուլում՝ բուռն քննարկումների տեղիք տալով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |