Մարզական13:33, 08 Հունիս 2020
Չեմպիոնների լիգայի խաղերը Ստամբուլից կտեղափոխվեն Լիսաբոն

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված UEFA-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարը կշարունակվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։
Նախատեսված էր, որ եզրափակիչ փուլի հանդիպումները պետք է անցկացվեն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն UEFA-ն փոխել է որոշումը։
Որոշման փոփոխությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Նախ այն, որ Լիսաբոնում բավականաչափ թվով մարզադաշտեր կան, երկրորդ՝ պորտուգալական ոչ մի ակումբ հանդես չի գալիս եզրափակիչ փուլում և երրորդ՝ Լիսաբոնում կորոնավիրուսով վարակվածների թվաքանակը զգալիորեն ավելի քիչ է, քան Ստամբուլում։
Սպասվում է, որ հունիսի 17-ին UEFA-ն հանդես կգա խնդրի վերաբերյալ վերջնական հայտարարությամբ։ Դիտարկվել է նաև Մոսկվայի կամ Ֆրանկֆուրտի տարբերակը, սակայն կանգ են առել հենց Լիսաբոնի տարբերակի վրա։
Չի բացառվում նաև, որ հաջորդ մրցաշրջանն արդեն անցկացվի Ստամբուլում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։

Միջադեպից հետո Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ է ստացել։

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |