Քաղաքական12:29, 08 Հունիս 2020
Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշն անկում է ապրում
Թուրքիայում գործունեություն ծավալող «Konda» կազմակերպության ղեկավար Բեքիր Աղըրդըրը ներկայացրել է իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների ընդհանուր պատկերը։
Ըստ այդ հարցումների՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության վարկանիշն առանց «Ազգայանական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության աջակցության կազմում է մոտավորապես 30%։
«Konda»-ի ղեկավարն ընդգծել է, որ վերջին 70 տարում ընտրությունների արդյունքը մեծապես պայմանավորվում է տնտեսական գործոնով։ Եթե տնտեսությունն աճ է արձանագրում, իշխող կուսակցության վարկանիշը բարձրանում է, իսկ եթե տնտեսությունը հետընթաց է արձանագրում, ապա իշխող կուսակցության վարկանիշը անկում է ապրում։
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վերջին ընտրությունների ընթացքում (2019թ. մարտի 31) իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը», Ազգայնական շարժում կուսակցության» հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի շրջանակներում ստացել էր 51.64% քվե, որից, ըստ Աղըրդըրի, բուն ԱԶԿ-ին տրված ձայները կազմում էին 44.33%: Այսինքն վերջին ընտրություններից հետո ԱԶԿ-ն արձանագրել է վարկանիշի 14%-անոց անկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |