Մշակութային17:45, 08 Հունիս 2020
Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։ Նման պահանջով հայտ է ներկայացվել դեռևս 2016 թվականին։
Հայտնի է դարձել, որ հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել հուլիսի 2-ին։ Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն կչեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։
Հիշեցնենք, որ նույն պահանջով նմանատիպ մի հայտ ներկայացվել էր նաև 2005-ին, բայց մերժում էր ստացել Պետխորհրդի կողմից։
Նշենք, որ Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ստամբուլի պատգամավոր Գյոքան Զեյբեքը դատապարտել է ԺՀԿ-ի դեմ իրականացված հարձակումը. «Քաղաքականության մեջ բռնությունն ու հարձակումը տեղ չունի»:
Մարկ Ռյուտենը նշել է, որ ԱՄՆ-ից մինչև Թուրքիա՝ ողջ ՆԱՏՕ-ի տարածքներում անհրաժեշտ է ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրել դաշինքի անդամ երկրներին։
Թուրքիայի արտգործնախարարը 2-օրյա այց է կատարել Դոհա: Օրակարգում է եղել Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ սիրիական բանակին աջակցելու և կրթելու նպատակով թուրքական երկու ռազմաբազա է հիմնվելու Սիրիայում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |