Հասարակական16:26, 10 Հունիս 2020
Սոցհարցում․ Թուրքիայում քաղաքացիների 73 տոկոսը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն

Oրերս Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել և քաղաքական օրակարգում է հայտնվել Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հարցը։
Նշենք, որ երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ։
«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը թեմայի շուրջ հունիսի 2-5-ը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է կողմ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածվի։ Սոցհարցմանը մասնակցել է 2․414 մարդ։
Ըստ սոցհարցման արդյունքների՝ 4 մասնակցից 3-ը, այն է՝ 73․3 տոկոսը կողմ է արտահայտվել թանգարանից մզկիթի վերածմանը։
Մասնակիցների 22․4 տոկոսը բացասական է արձագանքել հարցին։
Հիշեցնենք, որ դեռևս 2019-ին, երբ լրագրողները հարցրել էին, թե արդյոք հնարավոր է թանգարանի կարգավիճակ ունեցող Այա Սոֆիայի մուտքը Թուրքիայի քաղաքացիների համար դառնա անվճար, նախագահ Էրդողանը պատասխանել էր.
«Հնարավոր է: Ավելին, մենք այս խնդրով կարող ենք այնպես զբաղվել, որ դրա անունն արդեն ոչ թե թանգարան լինի, այլ՝ մզկիթ: Ինչպե՞ս են զբոսաշրջիկներն այցելում Սուլթանահմեթ մզկիթ, որևէ վճարում անու՞մ են: Ոչ: Այցելում են Սուլթանահմեթ, Սյուլեյմանիյե, Ֆաթիհ մզկիթներ: Նույնը Այա Սոֆիայի դեպքում կանենք՝ թանգարանի կարգավիճակից դուրս կբերենք»:
Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |