Քաղաքական14:40, 11 Հունիս 2020
Կրոնական ազատությունների մասին զեկույցում Թուրքիան հայտնվել է քննադատությունների թիրախում
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է 2019-ի համար Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցը։ Զեկույցում հերթական անգամ Թուրքիայում կրոնական ազատությունների սահմանափակումների վերաբերյալ մի շարք մտահոգություններ են տեղ գտել։
Զեկույցի Թուրքիայի վերաբերյալ բաժնում նշվել է, որ այդ երկրում խախտվում են ոչ մուսուլմանների իրավունքները ու բերվել տարբեր առանձին օրինակներ։ Մասնավորապես խոսվել է հակասեմականության օրեցօր ավելացող ծավալների, ալևիների աղոթատեղիներին (ջեմեվի) օրինական կարգավիճակ չտրամադրելու, Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից կարգավիճակից զրկելու ու մզկիթի վերածելու նախաձեռնությունների, Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին միջամտելու և այլ թեմաների մասին։
Զեկույցում, ըստ պաշտոնական տվյալների, կրոնական խմբերի հարաբերակցությունը ներկայացված է հետևյալ թվերով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայի բնակչության 99 տոկոսը մուսուլմաններ են, ընդ որում նրանց 77,5 տոկոսը հարում է սուննիզմի Հանեֆիական ուսմունքին։ Զեկույցում զետեղված տվյալների շարքում նշվում է նաև, որ ըստ «KONDA» թուրքական հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպության հարցումների` երկրի բնակչության 3 տոկոսն իրեն համարում է աթեիստ, իսկ 2 տոկոսը անհավատ։
Զեկույցում Թուրքիայի ոչ մուսուլմանների թվերը ներկայացված է հետևյալ կերպ՝ Ուղղափառ հայ քրիստոնյաներ- 90 հազար, կաթոլիկներ-25 հազար, հրեա-16 հազար, ասորի ուղղափառներ-25 հազար, ռուս ուղղափառներ-15 հազար։
Զեկույցում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին լսել հույն տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսի՝ Մարմարա ծովի Հեյբելի կղզում գտնվող կրոնական դպրոցը բացելու հորդորը։
Նշվում է, որ երկրում սուննի հոգևորականները կարողանում են հեշտությամբ հոգևոր կրթություն ստանալ, սակայն նույն հարցում դժվարությունների են բախվում հայկական ու հունական պատրիարքությունները, որոնք չեն կարողանում երկրի ներսում հոգևորականներ պատրաստել։
Զեկույցում հիշատակում կա նաև Թուրքիայում հեռարձակվող կրոնական հաղորդումներից մեկի ուղիղ եթերում հաղորդավարի կողմից Արթուր անունով քրիստոնյա հայ անչափահաս տղային առանց ծնողների համաձայնության համոզելու մեթոդով «մուսուլմանացնելու» մասին։ Այս միջադեպը համարվել է Լոզանի պայմանագրի ակնհայտ խախտում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |