Հասարակական13:53, 11 Հունիս 2020
Թուրքիայի 89-ամյա քաղաքացին արդեն 62 տարի բերանում միշտ վարդ է պահում

Թուրքիայի Բուրսա նահանգի 89-ամյա բնակիչ Ալի Ռըզա Քարանը արդեն 62 տարի բերանում միշտ մի վարդ է պահում։ 27 տարեկանում բժիշկը նրա առաջ խիստ պահանջ է դրել թողնել ծխելը։ Այդ օրվանից Քարանը դադարեցրել է ծխելը և ծխախոտի փոխարեն վարդ է պահում բերանում՝ ինքն իրեն և ուրիշներին զվարճացնելով։
Առանց վարդի երբեք չշրջող ալեզարդ ծերունին ունի բազմատեսակ վարդերի հավաքածու։ Ամեն շաբաթ նա փոխում է իր բերանի վարդը։ Նաև այդ կերպ է նա մարտահրավեր նետում համատարած կորոնավտանգին։ Համոզված է, որ դա իրեն կպաշտպանի կորոնավիրուսից։
«Քանի որ ես բերանումս վարդ եմ կրում, վիրուսը չի գա ինձ մոտ»։
Գրեթե ոչ ոք նրան չի ճանաչում իրական անուն-ազգանունով, բոլորը նրան ասում են` «Վարդ պապի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |