Քաղաքական16:26, 15 Հունիս 2020
Թուրքիայում ոստիկանությունը շրջափակել է քրդամետ կուսակցության Վանի նահանգային կառույցի շենքը

Թուրքիայում տասնյակ ոստիկաններ շրջափակման են ենթարկել երկրում ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Վանի նահանգային կառույցի շենքը։ Ոստիկաններն արգելել են կուսակցության Վանի ավագանու անդամներին և կուսակցության շրջանային ղեկավար կազմին մուտք գործել շենք։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանությունը բացի կուսակցության անդամներից նշյալ տարածքից հեռացրել է բոլորին։
Ոստիկանությունը, որպես շրջափակման պատճառ, ներկայացրել է կուսակցության նահանգային գրասենյակում հունիսի 14-ին տեղի ունեցած հանդիպումը։
Հունիսի 15-ին Հաքքարի և Էդիրնե շրջաններից մինչև մայրաքաղաք Անկարա մեկնարկած «Հեղաշրջման դեմ ժողովրդավարական երթի» համար նախօրեին Վան էին այցելել կուսակցական գործիչներ, այդ թվում կուսակցության համանախագահներից Միթհաթ Սանջարը։ Նրանք այցելել էին կուսակցության նահանգային գրասենյակ և հրապարակել հանդիպման տեսաձայնագրությունները։
Նշվում է, որ Վանի նահանգապետարանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունիսի 13-ին հայտարարել էր Վան քաղաքի ելումուտն արգելելու մասին։ Սակայն աղբյուրի հաղորդմամբ՝ այն կապ ունի Վանում կուսակցության հնարավոր քայլերթը խոչընդոտելու հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը դժգոհել է Սիրիայում գործող որոշ ուժերի վարքագծից:

Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները համակարգելու տեսանկյունից։

Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |