Ռազմական13:59, 15 Հունիս 2020
Թուրքիայի օդուժը նոր օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում մեկնարակած «Pençe-Kartal» ռազմական օպերացիայի շրջանակում ռմբակոծել է Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զափ, Ավաշին Բասյան և Հաքուրք շրջանները։
Այս մասին հաղորդագրություն է տարածվել Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր վերոհիշյալ շրջաններում լայնածավալ ռազմագործողություն իրականացնելու մասին։
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK-ՔԲԿ) տվյալ տարածաշրջանում պարբերաբար հարձակումներ է կատարել թուրքական ոստիկանության և ռազմաբազաների վրա։
Եվ Թուրքիան, անվտանգության նկատառումներից ելնելով, ռազմական օպերացիա է մեկնարկել, որպեսզի PKK-ից և «այլ ահաբեկչական տարրերից» «պաշտպանի իր սահմանները և իր ժողովրդին»։
Ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ Թուրիքայի օդուժի հարվածներից PKK-ին պատկանող քարանձավային թաքստոցներ են ոչնչացվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմագործողությանը մասնակցում են Թուրքիայի տարբեր քաղաքներից, մասնավորապես Դիարբեքիրի և Մալաթիայի ռազմաբազաներից մի շարք կործանիչներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |