Հասարակական14:20, 15 Հունիս 2020
Օտարերկրացիներից Թուրքիայում ամենից շատ բնակարան գնել են իրանցիները

Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2020թ․ մայիսին ընդհանուր առմամբ Թուրքիայում 50․936 բնակարան է վաճառվել։ Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներին է վաճառվել 860 բնակարան։ Ամենից մեծ թվով բնակարաններ նշված ամսին գնել են իրանցիները (209 բնակարան)։
2020թ․ մայիսին Թուրքիայում բնակարան ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շարքում առաջատար են նաև իրաքցիները (143), աֆղանստանցիները (48), չինացիները (46) և ադրբեջանցիները (42)։
Նախորդ տարվա համեմատ օտարերկրացիներին վաճառված բնակարանների թիվը մայիսին նվազել է 78․1 տոկոսով։ Իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում այս ցուցանիշը նվազել է 27 տոկոսով՝ կազմելով 12․598։
Ուշագրավ է, որ օտարերկրացիներն ամենից շատ բնակարաններ են ձեռք բերել Ստամբուլ, Անթալիա, Անկարա, Իզմիր և Մերսին նահանգներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |