Քաղաքական16:04, 16 Հունիս 2020
Չավուշօղլու․ «Թուրքիան և Ռուսաստանը Լիբիայում տարաձայնություններ չունեն»
Թուրքիան Լիբիայում կայուն հրադադարի ապահովման հարցի վերաբերյալ Ռուսաստանի հետ տեխնիկական քննարկումներ կանցկացնի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցի չեղարկման հարցին։
Թուրք նախարարը հայտնել է, որ հուլիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ և վերոնշյալի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Չավուշօղլուի խոսքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի չեղարկումը պետք չէ այլ հարցերի հետ կապել։ Նախարարի պնդմամբ՝ Թուրքիայի և ՌԴ-ի միջև Լիբիայի հարցում տարաձայնություններ չկան։
Նշենք, որ «Reuters» -ի հետ զրույցում թուրք պաշտոնյաներից մեկը տեսակետ էր հայտնել, որ ռուս պաշտոնյաների՝ հունիսի 14-ին նախատեսված այցը Թուրքիա հետաձգվել է Լիբիայում հակամարտող ուժերի միջև ծագած լարվածության պատճառով, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը Լիբիայում աջակցում են հակադիր ուժերի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |