Հասարակական14:06, 16 Հունիս 2020
Սոցհարցում․ Թուրքիայի բնակչության մեծամասնությունը կողմ է, որ Այա Սոֆիան վերածվի մզկիթի
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) սոցհարցում է պատվիրել՝ ճշտելու համար, թե երկրի բնակչության ինչքան մասն է աջակցում Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելուն։
ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի նիստին հրապարակված սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ բնակչության շրջանում մեծամասնություն են կազմում երբեմնի ամենհայտնի բյուզանդական ուղղափառ տաճարը 2-րդ անգամ մզկիթի վերածելուն աջակցողները։
Ըստ հրապարակված արդյունքների՝ իշխող ԱԶԿ-ի և նրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրազանգվածի 90 տոկոսը կողմ է Այա Սոֆիան մզկիթի վերածելուն։ Խորհրդարանական մյուս ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության ընտրողների 70, իսկ երկրում մեծությամբ 2-րդ գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ընտրողների 40 տոկոսը կողմ է այդ փոփոխությանը։
Տեղեկացնենք, որ թվարկված 4 կուսակացություններ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ միասին ձևավորում են երկրի ամենամեծ 5 կուսակցությունների ցուցակը։ Դրանք ներկայացված են նաև Թուրքիայի խորհրդարանում։
Նշենք, որ գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Այա Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453 թ․-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Հինգ հարյուրամյակից մի փոքր պակաս ժամանակահատված էլ Օսմանյան կայսրության սկզբում գլխավոր, ապա գլխավոր մզկիթներից 1-ը ծառայած տաճարը 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի՝ առ այսօր պահպանելով այդ կարգավիճակը։ Իշխաղ ԱԿԶ-ի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերածոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու միջոցի։
Այժմ այս հարցի վերջնական լուծումը կախված է Թուրքիայի պետական խորհրդի հուլիսի 2-ին գումարվելիք նիստի արդյունքներից։ Եթե խորհուրդը որոշի որ տաճարը մզկիթի վերածելու որոշուման համար որևէ խոչընդոտ չկա, ապա շատ շուտով հնարավոր է տեղի ունենա Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը և ըստ լուրերի՝ հուլիսի 15-ին կարող է 1-ին նամազը իրականացվել այնտեղ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |