Հասարակական14:25, 17 Հունիս 2020
Գերմանիան Թուրքիային ներառել է կորոնավիրուսի համավարակի ռիսկային գոտիների ցանկում

Գերմանիան Թուրքիան ներառել է կորոնավիրուսի համաճարակի ռիսկային գոտիների ցանկում։ Գերմանիայից Թուրքիա մեկնողները վերադարձին պետք է 14-օրյա կարանտին անցնեն և չհանդիպեն ոչ ոքի հետ։
Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի կողմից պատրաստված և անընդհատ թարմացվող ցանկում տեղ 1 գտել 130 երկիր, որտեղ Գերմանիայի քաղաքացիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել։
Նշվում է, որ այն երկրները, որտեղ մեկ շաբաթում 100 հազար մարդու հաշվով ավելի քան 50-ի վարակակիր է լինում, ապա այդ երկրները ռիսկային գոտի են հայտարարվում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան գերմանացի զբոսաշրջիկների համար Իտալիայից և Իսպանիայից հետո ամենանախընտրելի 3-րդ ուղղությունն է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախորդ շաբաթ քննադատել էր Գերմանիային, որ շարունակում է զգուշացումներով հանդես գալ Թուրքիա այցելողների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |