Հասարակական15:58, 18 Հունիս 2020
Թուրքիան տեղ է գտել աշխատավորների իրավունքներն ամենից շատ ոտնահարող երկրների տասնյակում
Միջազգային արհմիությունների կոնֆեդերացիան (ITUC) հրապարակել է 2020թ․ «Իրավունքների համաշխարհային ինդեքսը»։ Ըստ այդմ՝ Թուրքիան տեղ է գտել այն երկրների տասնյակում, որտեղ աշխատավորների իրավունքները ամենից վատթար վիճակում են։
Նշված երկրների տասնյակն ունի հետևյալ տեսքը․ Բանգլադեշ, Բրազիլիա, Կոլումբի, Եգիպտոս, Հոնդուրաս, Հնդկաստան, Ղազախստան, Ֆիլիպիններ, Թուրքիա և Զիմբաբվե։
Զեկույցի համաձայն՝ աշխատավորների իրավունքներն առավելագույնս պահպանված են Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Սլովակիայում, Շվեդիայում և Ուրուգվայում։
Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող բաժնում արձանագրվել է, որ այս երկրում հաճախակի են դարձել արհմիությունների ներկայացուցիչների և աշխատավորների կամայական ձերբակալություններն ու հետապնդումները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ոստիկանությունը, գործատուներն ու կառավարությունը բռնությամբ ճնշում են աշխատավորների՝ ցույցերի ու ակցիաների կազմակերպելու կամ արհմիություններ ստեղծելու փորձերը։
ITUC-ի տվյալների համաձայն՝ 2020թ․ աշխարհում աշխատավորների իրավունքների ոտնահարումները վերջին 7 տարվա ընթացքում ամենավատ ցուցանիշն են գրանցել։ Անհամեմատ աճել են աշխատավորների իրավունքների սահմանափակումները, մասնավորպես՝ ցույցեր և գործադուլներ կազմակերպելու իրավունքը։ Նշված իրավունքի սահմանափակումներ են արձանագրվել ուսումնասիրված 144 երկրներից 85-ում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Ըստ Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի՝ պետք է ջանքեր գործադրվեն՝ երաշխավորելու կանանց կյանքի իրավունքը Թուրքիայում։
2025 թվականը զորանալու կորով կբերի հայ ժողովրդին ու հայոց պետությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Նուսայբին-Ղամըշլը սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են: Մարդիկ սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնու։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |