Հասարակական11:56, 18 Հունիս 2020
Ըստ Թուրքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ն, Իսրայելը, Իրանը, Հայաստանը
Թուրքիայի «Kadir Has» համալսարանի աշխատաքնային խումբը սոցհետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե երկրի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ ինչպիսի հայացքներ ունեն քաղաքացիները։ «Թուրքիայի արտաքին քաղաքականության հանրային ընկալումների ուսումնասիրություն» անվամբ սոցհարցումն իրականացվել է երկրի 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքային խումբը ներկայացնող 1000 քաղաքացի։
Հարցին, թե առաջիկա 10 տարում որը կլինի Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր հարցերի եռյակը, սոցհարցման մասնակիցների 46.6 տոկոսը պատասխանել է «անդրսահմանային ահաբեկչությունը», 40 տոկոսի կարծիքով՝ հաջորդ կարևոր արտաքին քաղաքական խնդիրը կլինի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Ըստ 30 տոկոսի էլ՝ մերձավորարևելյան զինված հակամարտությունները։
Մեծ մասի կարծիքով (70%) Թուրքայի համար ամենամեծ սպառնալիք ներկայացնող երկիրը ԱՄՆ-ն է, 67 տոկոսի համոզմամբ՝ Իսրայելն է, իսկ 65 տոկոսի կարծիոքվ՝ Սիրիան։ Ըստ Թուքիայի քաղաքացիների՝ իրենց երկրի համար սպառնալիք են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հունաստանը և Հայաստանը։
Բնութագրելով թուրք-ամերիկյան հարաբերությունների էությունը՝ Թուրքիայի քաղաքացիների 32 տոկոսն ԱՄՆ-ին բնորոշել է որպես անվստահելի երկիր։ 28 տոկոսի համոզմամբ՝ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկեր է, իսկ 15 տոկոսի կարծիքով էլ՝ գաղութատիրական երկիր։
ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրներին անդրադառնալիս՝ քաղաքացիների 34 տոկոսը նշել է ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): 27 տոկոսը մատնանշել է ԱՄՆ-ի վարած քրդական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, իսկ 24 տոկոսն էլ թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիր է համարում ԱՄՆ-ի կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի արծարծումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի նախագահ Իբրահիմ Շենելը նշել է, որ Թուրքիայում ծնելիության մակարդակը նվազել է 1.5 տոկոսով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |