Հասարակական13:40, 18 Հունիս 2020
Թուրքիան չաշխատող և չսովորող երիտասարդների թվով 48 երկրների շարքում առաջատար է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) անցկացրած հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում 15-24 տարեկան երիտասարդներին ամենից շատ մտահոգում են հոգեկան առողջությունը, եկամուտներն ու զբաղվածությունը։
Ապրիլի 7-20-ն ընկած ժամանակահատվածում 48 երկրների 90 երիտասարդական կազմակերպության միջոցով անցկացված հետազոտության համաձայն՝ չաշխատող և չսովորող երիտասարդների թվով Թուրքիան վերոնշյալ երկրների շարքում առաջին տեղում է (26 տոկոս)։
Զեկույցում արձանագրվել է, որ համավարակի պատճառով սահմանափակվել են շուրջ 1․5 մլն երիտասարդի կրթության հնարավորությունները, ինչի հետևանքով հետագա կյանքում նրանց համար հասանելի հնարավոր եկամուտների մակարդակը կրճատվել է 7-10 տոկոսով։
Նշվել է նաև, որ ներկայիս սերունդը իրեն նախորդող 25-64 տարեկանների սերնդի համեմատ 2․5 անգամ ավելի շատ է ենթակա գործազուրկ մնալու ռիսկին։
Արձանագրվել է, որ ցածր եկամուտներ ունեցող և ժամանակավոր աշխատանքներ կատարող երիտասարդները ենթակա են աշխատանքը կորցնելու վտանգին։ Իսկ 15-29 տարեկան երիտասարդների շուրջ 35 տոկոսը, ըստ OECD-ի, հենց նման պայմաններով է աշխատում։
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումները, պարտադիր սոցիալական հեռավորության և կարանտինի միջոցառումները երիտասարդների շրջանում սթրես, մտահոգություն և միայնության զգացում են առաջացնում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |